The Fashion Awards-ի աստղերին արգելել են մոտենալ Մեգան Մարքլին
Լոնդոնում տեղի ունեցած The Fashion Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև արքայազն Հարրի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը: Նա մրցանակաբաշխությանը անսպասելի ներկայացել էր Givenchy նորաձևության տան տնօրեն Քլեր Ուեյթ Քելերին մրցանակը հանձնելու համար, գրում է spletnik.ru-ն:
Քլերը «Տարվա բրիտանացի դիզայներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել: Ի դեպ, Մեգանի հարսանեկան զգեստի հեղինակը հենց նա է:
Ըստ աղբյուրի՝ մրցանակաբաշխության ժամանակ պարզվել է, որ Մեգան Մարքլի հետ ծանոթանալն ավելի դժվար է, քան Ֆորտ Նոքսի զինվորական բազայում հայտնվելը: Ինչպես պարզվում է, շատերը հիասթափվել են, քանի որ նրանք չեն կարողացել մոտենալ, նույնիսկ բարևելու նախկին դերասանուհուն:
Նշվում է, որ Լոնդոնի թագավորական «Ալբերտ հոլլ» դահլիճը, որտեղ տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը, ամբողջ գիշեր շրջափակված է եղել ավտանգության աշխատողներով: Դա նշանակում է, որ երբ Մեգանն ինչ-որ տեղ գնում է, բոլոր միջանցքներն ու աստիճանները պետք է ազատ լինեն մարդկանցից:
Հայտնի մարդիկ, ինչպիսիք են մոդել Քենդալ Ջեները, երգչուհի Ռիտա Օռայը, դիզայներ Վիկտորիա Բեքհեմy, վրդովվել են անվտանգության խիստ կանոնների պատճառով: Չգիտես ինչու, նրանց մերժել են զրուցել Մեգանի հետ: Այնուամենայնիվ, դերասանուհի Ռոզամունդ Փայքին և Քլեր Ուեյթ Քելերին հաջողվել է դքսուհու հետ նկարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին