Ալլա Պուգաչովան իր 70-ամյակը կնշի համերգով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան 2019 թվականի ապրիլի 17-ին Կրեմլյան Պետական պալատում հանդես կգա համերգով նվիրված իր 70-ամյակին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են Կրեմլյան պալատի մամուլի ծառաությունից։
Երգչուհու 70-ամյակը լրանում է ապրիլի 15-ին։
«Ապրիլի 17-ին երկրի գլխավոր բեմում՝ Կրեմլյան Պետական պալատում, կայանալու է հայրենական էստրադայի պրիմադոննայի հոբելյանական համերգը՝ «Ալլա Պուգաչովա. P. S»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան