Եվրոպական կինոակադեմիան ընտրել է տարվա լավագույն ֆիլմը
Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը (Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա համատեղ արտադրություն) արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին «2018 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով կինոակադեմիային։
Ֆիլմը պատմում է գլխավոր հերոսների կրքոտ սիրո մասին, որոնց ճանապարհին կանգնում է ժամանակը, քաղաքականությունը, ճակատագրի վճռականությունը:
Այս անվանակարգում ներկայացված էր ևս չորս ֆիլմ՝ Մաթեո Գարոնեի իտալա-ֆրանսիական «Դոգմեն», իրանցի հայտնի ռեժիսոր Աբբասի «Աշխարհների սահմանին», բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Աղջիկ», ռեժիսոր Ալիչե Ռորվահերի «Երջանիկ Լազար»։
Պավլիկովսկին նաև ճանաչվել է եվրոպացի լավագույն ռեժիսորը և եվրոպացի լավագույն սցենարիստը։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Իոաննա Կուլիգը, որը «Սառը պատերազմ» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։
Հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված է Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամ։