Լավրով. Հայաստանում գործող լաբորատորիաներում օտարերկրյա ուժեր չլինելու մասին փաստաթուղթ է նախապատրաստվում
Մոսկվան ու Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Փաստաթուղթը կերաշխավորի այնտեղ օտարերկրացի զինվորականներ չլինելը։ Այն, ինչ որ արվում է, լինելու է թափանցիկ, սպառնալիքների կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից»,-նշել է նա։
Հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել, արդյոք այդ փաստաթուղթը տարածվում է ռուս զինծառայողների վրա, թե՞ ոչ։