Այս տարի Մեսսին 50 գոլ է խփել
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի` «Լևանտեի» հետ խաղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել (5:0): vseprosport.ru-ի հաղորդմամբ, այդ գոլերը նրա համար այս տարվա ընթացքում 48-րդ, 49-րդ և 50-րդն էին։
31 տարեկան ֆուտբոլիստն արդեն ութ տարի է, որ նվազագույնը 50 գոլ է խփում հավաքականի և ակումբի կազմում։ Ամենաքիչը՝ 45 գոլ, Մեսին խփել է 2013 թվականին, իսկ նրա կարիերայի ընթացքում լավագույն արդյունքը և համաշխարհային ռեկորդը գրանցվել է 2012 թվականին՝ 91 գոլ։