Պրադո թանգարանը ձեռք է բերել Գոյայի՝ իր ընկերոջն ուղղված նամակը
Մադրիդի Պրադո ազգային թանգարանը ձեռք է բերել իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի (1746-1828 թթ.) նամակն ուղղված իր մոտ ընկերոջը՝ Մարտին Սարատերին (1747-1803)։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են թանգարանից։
Նամակը թվագրվում է 1790 թվականի նոյեմբերի 10-ով, երբ Գոյան վերադարձել է Մադրիդի ընկերոջը տեսնելուց հետո։ Պրադոն այն գնել է 85 հազար եվրոյով։
Նամակը գրվել է շտապ, քանի որ այդ պահին Գոյան գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում որդու հիվանդության պատճառով։ Թանգարանի փորձագետները կարծում են, որ ձեռքբերված փաստաթուղթը «ֆունդամենտալ է Գոյային որպես արվեստների գործիչ ու մարդ ճանաչելու համար»։