Ստրասբուրգի ահաբեկչության 5 զոհերից 2-ը լրագրողներ էին
Դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասավ 5-ի. նախօրեին հիվանդանոցում մահացավ լեհ Բարտո Օրենտ-Նիձիլսկին։
«Իմ եղբայր Բարտո Օրենտ-Նիձիլսկին նոր մահացավ։ Նա շնորհակալություն էր հայտնում բոլորին՝ իրեն տրված Ձեր սիրո ու ուժի համար»,-այս մասին ֆեյսբուքում գրել է 36-ամյա Բարտոյի եղբայրը։
Բարտո Օրենտ-Նիձիլսկին ու նրա ընկերը՝ իտալացի Անտոնիո Մեգալիզին, ով ևս մահացել է ահաբեկչության ժամանակ, լրագրողներ էին ու լուսաբանում էին Եվրոպական խորհրդարանի աշխատանքները։ Բարտո Օրենտ-Նիձիլսկին աշխատում էր լեհական wyborcza.pl կայքի համար։
28-ամյա Անտոնիո Մեգալիզին կյանքից հեռացել էր դեկտեմբերի 14-ին։ Նա Europhonica ռադիոցանցի համար լուսաբանում էր Եվրոպական խորհրդարանի աշխատանքը։
Եվրոպական խորհրդարանն իր ցավակցությունն է հայտնել այս երիտասարդ լրագրողների ընտանիքներին, ովքեր տարիներ շարունակ աշխատել են Եվրոպական խորհրդարանում։
Նշենք, որ ահաբեկչության օրը Ստրասբուրգում մեկնարկել էր Եվրոպական խորհրդարանի նստաշրջանը։
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում դեկտեմբերի 11-ի երեկոյան Շերիֆ Չեկատը կրակ էր բացել Սուրբ ծննդյան տոնավաճառում, որը համարվում է Եվրոպայում լավագույնը, ու սպանել 5 մարդու, վիրավորել 12-ին։ Ահաբեկչին հաջողվել էր փախնել, սակայն օրեր անց նրան ոստիկանությունը գտավ, որի ժամանակ Չեկատը սպանվեց։ Չեկատի հայրը խոստովանել է, որ իմացել է, որ որդին արմատական է դարձել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին