Ստրասբուրգը հարգանքի տուրք է մատուցում ահաբեկչության զոհերին, որն արդեն հասել է 5-ի
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել ահաբեկչության զոհերի հիշատակման արարողություն։ Զոհերի թիվը հասել է արդեն 5-ի։
Ինչպես գրում է euronews-ը, քաղաքը փորձում է շարունակել տոնական սեզոնը, սակայն ցնցման զգացումը դեռևս մնում է ու քչերն են կարծում, որ այս Սուրբ ծնունդը կարող է լինել նախորդների նման։
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում դեկտեմբերի 11-ի երեկոյան Շերիֆ Չեկատը կրակ էր բացել Սուրբ ծննդյան տոնավաճառում, որը համարվում է Եվրոպայում լավագույնը, ու սպանել 5 մարդու, վիրավորել 12-ին։ Ահաբեկչին հաջողվել էր փախնել, սակայն օրեր անց նրան ոստիկանությունը գտավ, որի ժամանակ Չեկատը սպանվեց։ Չեկատի հայրը խոստովանել է, որ իմացել է, որ որդին արմատական է դարձել։
Հարակից հրապարակումներ`
- Ստրասբուրգի ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից
- Ստրասբուրգում տուժածների թվում հայեր չկան
- Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 3-ի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին