Եգիպտոսում 4400 տարեկան դամբարանում հայտնաբերվել է 45 քանդակ
Եգիպտոսի իշխանությունները լայն հանրության համար բացել են շուրջ 4400 տարեկան եզակի դամբարան։ rg.ru կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ քանդակներով և հիերոգլիֆներով զարդարված դամբարանը հայտնաբերվել է հնագույն Սակկարայի պեղումների ժամանակ։
Հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին լրագրողներին ասել է, որ դամբարանն այսքան ժամանակաշրջանում ընդհանրապես ձեռք տրված չի եղել, նույնիսկ գույնը փոփոխված չի եղել։ Նա գտածոն համարել է «վերջին տասնամյակում իր տեսակում եզակի»։
Մ. Վազիրին պատմել է, որ երբ հնագետները մտել են ներս, ապշել են գեղեցկությամբ, զարմացել են, թե ինչպես են պահպանվել հնագույն քանդակներն ու հիերոգլիֆները։ Նա ընդգծել է, որ դամբարանը եզակի է իր քանդակներով և գրեթե իդեալական վիճակով։
Ռիա նովոստին գրում է, որ դամբարանի սեփականատերը եղել է արքայական ընտանիքի քահանա և վերակացու: Դամբարանում հայտնաբերվել է 45 տարբեր քանդակ։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում գտել են երեք հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման
- Եգիպտոսում գտել են դամբարաններ՝ մումիֆիկացված կենդանիներով
- Եգիպտոսում հնագույն սֆինքս են գտել
- Եգիպտոսում գտել են նեոլիթի դարաշրջանի գյուղի մնացորդներ
- Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Մեծի` 30 տոննանոց արձանը
- Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը
- Եգիպտոսում գտել են առեղծվածային սև սարկոֆագ