«Ժամանակ». «Իմ քայլը» դաշինքում պայքար է սկսվել ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղերի համար
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար:
Մասնավորապես՝ նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սոսկ պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ են ցանկանում: ՔՊ վերնախավի այլ ներկայացուցիչներ էլ համարում են, որ եթե այդ մարդիկ առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել նախարարի կարգավիճակում, ապա իրավունք չունեն տապալելու նաև խորհրդարանական աշխատանքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում