ՔԿ-ի տարածած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. Աթանեսյանը Վլադիմիր Գասպարյանի անունից հայտարարություն է տարածել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից հայտարարությունէ տարածել, որում նշված է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։
Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»։