Ընտրությունները ոգևորիչ քայլ էին հայկական ժողովրդավարության ճանապարհին. Ադամ Շիֆ
ԱՄՆ Կոնգրեսը և Ադմինիստրացիան շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին այս ամսվա խորհրդարանական պատմական ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի տաածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախաձեռնված լինելով սենատոր Էդ Մարկիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) կողմից, կոնգրեսականները դեկտեմբերի 14-ին Փաշինյանին ուղարկել են Երկկողմանի, երկպալատ շնորհավորական նամակ: Ի հավելումն սենատոր Մարկիի և կոնգրեսական Փալոնի, նամակը ստորագրվել էր նաև սենատորներ Ջեկ Րիդի (դեմոկրատ, Ռոդ Այլանդ) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլնդ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների՝ Դեյվիդ Տրոտի (դեմոկրատ, Միչիգան), Ջեկի Սպիրի (դեմոկրատ, Քալիֆորնիա), Դեյվիդ Վալադեոյի (հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսի(հանրապետական, Ֆլորիդա) կողմից:
«Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Այս փոփոխությունը դրդվել էր հայ ժողովրդի կողմից, ով ուժեղ կամք արտահայտեց ունենալ բաց ժողովրդավարության: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղհաղթանակ էր»,- հայտարարված է նամակում:
«Մենք կշարունակենք բացահայտել հնարավորություններ, որպեսզի օգնենք Հայաստանի ջանքերին բազմազանեցնել իր տնտեսությունը, ամրապնդել իրառևտրական կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել լինել ապահով ապաստան Միջին Արևմուտքի հալածանքներից մազապուրծ կրոնական փոքրամասնությունների համար: Մենք հպարտ ենք մեր երկու երկրների միջև ուժեղ, երկկողմանի հարաբերությունների համար և լիահույս ենք խթանել մեր պատմական կապերը և բարեկամությունը»,- հայտարարել են սենատոր Մարկին և կոնգրեսական Փալոնը:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական հատուկ հանձնաժողովի ավագ անդամ և հայկական հարցերով հանձնախմբի համա-փոխնախագահ Ադամ Շիֆն էլ նշել է. «Անցած վեց ամիսները վկայում են Հայաստանում աննախադեպ քաղաքականանցման մասին և դեկտեմբերի 9-ի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները ոգևորիչ և ողջույնելի քայլ էին դեպի ոգեշնչված հայկական ժողովրդավարության ճանապարհին: Ես ակնկալում եմ խորացնել և ամրապնդելմեր երկրի տնտեսական, ռազմական և քաղաքական կապերը Հայաստանի հետ և ապահովել, որ մենք տրամադրում ենք բոլոր համապատասխան օգնությունը մինչ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանը ընթանում է դեպի պայծառ, ժողովրդավարական ապագա»։
Պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն նույնպես հրապարակել է մի հայտարարություն ԱՄՆ Կառավարության անունից, որով շնորհավորել է Հայաստանի ժողովրդին խոհրդարանական ընտրություններիանցկացման վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք Եվրոպայի անվտանգության և համագործակցությանկազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականը, ըստ որի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և թեկնածուները կարող էին ազատ քարորզարշավ իրականացնել: Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ-ի նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունների գործընթացը վայելում էր լայն զանգվածի վստահությունը և հիմնարար իրավունքները հարգված էին: Մենք իշխանություններին քաջալերում ենք դիմել ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին ապագա ընտրությունների համար».- հաստատել է Պետդեպարտամենտի մամլո փոխխոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան