Թուրքական լոլիկի պատճառով հայ ֆերմերը դադարեցրել է ջերմոցում լոլիկ աճեցնելու իր բիզնեսը
«Թուրքական լոլիկի խնդիրը Հայաստանում միշտ է եղել, հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Փոքր մեքենաներով այնքան շատ են բերում, որ հավասար է մի քանի մեծ մեքենաների։ Լոլիկը Հայաստան մուտք գործում է Վրաստանից, սա խանգարում է հայ գյուղացուն»,-նշեց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը՝ ընդգծելով, որ թուրքական ներկրված լոլիկի պատճառով ինքը դադարեցրել է ջերմոցում լոլիկ աճեցնելու իր բիզնեսը։
«Երկու օր լոլիկի գինը նորմալացավ, բայց հիմա նորից թուրքական լոլիկը էժանացել է։ Դրա մեծածախ գինը հայկականից էժան է մոտ 200 դրամով»,- ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանը լոլիկի արտադրության տեսանկյունից ինքնաբավ երկիր է, այլ խնդիրի է, որ բերքի մեծ մասն արտահանվում է։
Ֆերմերը հավաստիացրեց, որ տարիներ շարունակ, նաև հիմա իրենք լոլիկի մեկ կիլոգրամը ջերմոցից վաճառում են մաքսիմում 1100 դրամով։
«Բայց շուկան անկառավարելի է, վերավաճառում են 2000-3000 դրամով։ Դալալներն են գին որոշում»,- ասաց նա։
Ֆերմեր Սամվել Մկրտումյանն իր հերթին նշեց, որ եթե ֆերմերները չեն կարողանում շահույթ ապահովել, պարզապես դադարեցնում են իրենց գործունեությունը։
«Նախորդ օրը հանդիպեցինք գյուղնախարարի պաշտոնակատարի հետ, ով հավաստիացրեց, որ ներկրված լոլիկը ստուգված է։ Բայց ինչպե՞ս է ստուգված։ Մեր տնտեսություններն ավերվում են, մենք այլևս մրցունակ չենք։ Իմ ապրանքի ինքնարժեքը մեկ կիլոգրամի դիմաց մինիմում 500 դրամ է։ Մեր խնդիրը գերշահույթ ապահովելը չէ, մենք գինը սահմանում ենք բոլոր ծախսերը հաշվի առնելով»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ Հայաստան մուտք է գործել թուրքական արտադրության 1849 տոննա լոլիկ։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ հայկական լոլիկը բեռնատարով հասավ ԱՄԷ
- Փոխնախարար. Կարծում եմ, լոլիկի բարձր գինը հիմնավորված չէ
- Լոլիկի թանկացման պատճառների ու հետևանքների մասին ահազանգում է Դավիթ Պիպոյանը
- Հայկական լոլիկը վերադառնում է շուկա
- Ռոսսելխոզնադզորը խնդրում է չքաղաքականացնել հայկական լոլիկի հարցը
- Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում