Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին` հարատև խաղաղություն և առաջընթաց:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերը կնպաստեն Հայաստանի և Կատարի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել նաև Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան