Հայկական արտադրության կենցաղային ժամացույցների արտադրությունն աճել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է կենցաղային ժամացույցների արտադրությունը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6 398 կենցաղային ժամացույց, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատված համեմատ աճել է 22.5 տոկոսով:
Նշենք, որ 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 3 913 կենցաղային ժամացույց:
Հայաստանում ավելացել է նաև էլեկտրական հաշվիչների արտադրությունը: Մասնավորապես, այս տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 65 հազար 692 հատ էլեկտրական հաշվիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45.2%-ով:
Նշենք, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 45 հազար 248 հատ հաշվիչ: