Լոնդոն Չեսս Կլասիկ. Արոնյանը 4-րդն է
Միացյալ Թագավորությունում ավարտվել է Լոնդոն Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարը: chessfed.am-ից տեղեկանում ենք, որ եզրափակչում Հիկարու Նակամուրան լարված պայքարում առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Դասական երկու պարտիաները, այնուհետև արագ շախմատի երկու պարտիաները ավարտվել են հաշտությամբ: Ոչ-ոքիներ են գրանցվելն նաև կայծակնային 4 պարտիաներից երեքում և միայն 4-րդ պարտիայում Նակամուրան կարողացել է հաղթանակ տոնել և դառնալ մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար մրցախաղում Լևոն Արոնյանը զիջել է Ֆաբիանո Կարուանային և գրավել միայն 4-րդ հորիզոնականը:
Ավարտվել է նաև Լոնդոն Չեսս Կլասիկի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը: Այստեղ մրցաշարի հաղթող է դարձել 7.5 միավոր վաստակած Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Մուսարդը: Հրնատ Մելքումյանը հաղթողից հետ է մնացել 1 միավորով և գրավել 8-րդ հորիզոնականը: Պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակել է 6 միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 4.5:
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանն ու Վաշյե Լագրավը կրկին ոչ-ոքի են խաղացել
- Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ
- Աշոտ Ահարոնյան. Ոստիկաններ տարվել են ոչ միայն Վանաձոր
- Արոնյանը կմասնակցի Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարին
- Լևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում
- Արոնյանը հաջող է մեկնարկել
- Արոնյանն ու Մելքումյանը շարունակում են հետապնդել առաջատարներին
- Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց
- Արոնյանը հաղթեց մեծ առավելությամբ
- Լևոն Արոնյանն առաջադիմել է 7 տեղով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան