«Ֆեյսբուքն» արգելափակել է Իսրայելի վարչապետի որդու հաշիվը
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում արգելափակվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի էջը պաղեստիցիների և մահմեդականների մասին գրառումների համար։
Գազետա. ռու կայքը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ Հորդանանի արևմտյան ափին իսրայելցի երկու քաղաքացու սպանությունից հետո Յաիրն իր գրառումներից մեկում պաղեստինցիներին անվանել է «մարդկային կերպարով հրեշներ», ևս մեկ գրառման մեջ նշել է, որ ցանկանում է, որ Իսրայելում չլինեին մահմեդականներ։
Մեծ թվով բողոքներից հետո «Ֆեյսբուքը» հեռացրել է գրառումները՝ որպես ատելություն պարունակող բովանդակություն ունեցող, բայց Նեթանյահու-կրտսերը հրապարակել է գրառումներից մեկի սքրինշոփը և կոչ արել կիսվել։ Արդյունքում սոցիալական կայքը 24 ժամով արգելափակել է վարչապետի որդու հաշիվը։ Դրանից հետո նա շարունակել է իր հայտարարությունները թվիթերում։
Նեթանյահու ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել այդ իրավիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան