«Հրապարակ». Աժ-ն ստորագրել է և Բաղրամյան 26-ը դառնում է նախագահի նստավայր
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստորագրվե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ օրենքը, ըստ որի՝ Բաղրամյան 26-ը դառնում է նախագահի նստավայրը։ «Այո»,- ասաց նախագահականի մեր աղբյուրը։ Ե՞րբ եք տեղափոխվելու։ «Ըստ ամենայնի՝ հունվարին»։ Ամանորին այնտեղ չե՞ք լինի։ «Չեմ կարծում»։ Իսկ ինչպե՞ս եք օգտվելու դահլիճներից, որոնք վարչապետի հետ ընդհանուր օգտագործման են․ ո՞վ է տոնածառը դնելու, երեխաներին ինչպե՞ս եք ընդունելու։ «Այս պահին քննարկումներ են ընթանում, ըստ ամենայնի, կընտրվի հետևյալ ֆորմատը՝ սահմանային գոտու երեխաներին այց՝ Ձմեռ պապիկի, Ձյունանուշի ուղեկցությամբ, կթիրախավորվեն օգնության կարիք ունեցող մանուկները ևս»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան