Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում. ԱԳՆ խոսնակ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախօրեին պատասխանելով Հայաստանում տեղակայված երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին, ասել էր. «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»:
Panorama.am-ի թղթակիցը Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրրքվեց՝ ինչպես կմեկնաբանեն Լավրովի հայտարարությունը։
«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները
Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի տարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ասաց Աննա Նաղդալյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված
- Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել
- Լավրով. Հայաստանում գործող լաբորատորիաներում օտարերկրյա ուժեր չլինելու մասին փաստաթուղթ է նախապատրաստվում
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանի տարածքում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան