Արցախի նախկին վարչապետ. Համոզված եմ՝ 2021 թ.-ին պետբյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին
Արցախի «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հրավիրել է նիստ, որի ընթացքում ամփոփել են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ինչպես նաև հստակեցրել են խմբակցության տեսակետը՝ պաշտոնական դիրքորոշման առումով։
«Որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել գալիք տարվա՝ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին (ծախսային մասը մոտ 230 մլն դոլար), քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրի պահանջները և, ըստ էության, պահպանում է հանրապետությունում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը, ինչպես նաև համապատասխանում է միջնաժամկետ ծախսային ծրագրին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանը։
Նա վստահեցրել է, որ տնտեսական աճի առկա տեմպերը թույլ են տալու տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը։
«Համոզված եմ, որ 2021 թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած աշխատավարձերի և թոշակների համակարգային բարձրացում նախատեսված չէ, քանի որ ՀՀ-ում նման գործընթաց չի իրականացվել՝ բայց ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Արցախն անճանաչելի է դարձել
- Արայիկ Հարությունյան. Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը
- Արցախում առաջին էլեկտրամոբիլը կներկրի նախկին պետնախարարը