«Խելագարվելիք է». Էդիկ Բաղդասարյանը Փաշինյանի նորանշանակ խորհրդականի մասին
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուն։
«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել եւ ո չմի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»,- գրել է Էդիկ Բաղդասարյանը։
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 17-ին Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին