Միգրանտների միջազգային օրն է
Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է։ Որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2000 թվականին։
Կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում այսօր 300 մլն միգրանտ ու փախստական կա։ Նրանք տարբեր պատճառներով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը, հայրենիքը։ Նրանց գլխավոր նպատակն է գտնել աշխատանք ու նորմալ կյանք բարեկեցիկ երկրում։
Նշվում է, որ շատ դեպքերում ցածր վճարվող միգրանտները նպաստում են իրենց հյուրընկալող երկրների տնտեսական աճին։
ՄԱԿ-ում համոզված են, որ միգրացիան պետք է ունենա օրինական բնույթ, լինի անվտանգ։ Հենց այս սկզբունքն է ընկած Միգրացիայի գլոբալ պայմանագրի հիմքում։
Միգրացիան միշտ գոյություն է ունեցել, մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ տեղից տեղ են տեղափոխվել, սակայն վերջին տարիներին դրա ծավալներն ավելացել են։ Մարդկանց իրենց բնակավայրերը լքել պարտադրում են հակամարտությունները, աղքատությունը, կլիմայի փոփոխության հետևանքները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջազգային միգրացիայի հարցով ներկայացուցիչ Լուիզա Արբուրը հիշեցնում է, որ այսօր միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3.5 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին այդ ցուցանիշը կազմում է 2.7 տոկոս։
«Այսօրվա դրությամբ միգրացիայի ծավալները միայն աճում են։ Եվ եթե նայում ենք ժողովրդագրական իրավիճակին, կլիմայի փոփոխությանն ու այլ գործոններին, ապա պարզ է դառնում, որ հայրենիքը լքողների թիվն առաջիկայում միայն ավելանալու է»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին