ԶԼՄ-ները հայտնում են, որ Միխայել Շումախերն այլևս գամված չէ մահճակալին
Դեկտեմբերի 29-ին կլրանա արդեն 5 տարին այն օրից, երբ Ֆորմուլա-1-ի ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը Ֆրանսիայի Ալպերում դահուկ քշելիս ընկավ ու գլխի լուրջ վնասվածք ստացավ։
Ըստ Կոմերսանտի, ինչպես գրում է բրիտանակն Daily Mail-ը, Շումախերն այժմ գամված չէ մահճակալին, ինչպես նաև նրան միացված չէ թոքերի արհեստական օդափոխիչ։ Սակայն Շումախերը շարունակում է լուրջ բուժում ստանալ, որը շաբաթական արժենում է մոտ 50 հազար ֆունտ։
Ընկնելուց հետո Շումախերի մոտ ախտորոշվել էր ուղեղային արյունահոսություն։ Նրան երկու անգամ վիրահատել են, որից հետո վիճակը մի փոքր լավացել է։
Նշենք, որ հունվարի 3-ին Շումախերը կդառնա 50 տարեկան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան