«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավար կազմում փոփոխություններ են եղել
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում կայացած ասուլիսում «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը հայտարարեցին ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ փառատոնի գլխավոր տնօրենն է լինելու պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավարը՝ կինոգետ Կարեն Ավետիսյանը, կինոգետ Արթուր Վարդիկյանը ստանձնելու է փառատոնի մի շարք ծրագրեր, կինոգետ Դիանա Մարտիրոսյանը զբաղվելու է փառատոնի ֆիլմերի ընտրությամբ։
«Մենք շատ գեղեցիկ աշխատեցինք 15 տարի, հաջորդ 15 տարին ձերն է, բայց մենք կհետևենք ձեզ 15 տարի նույնպես»,- նոր կազմին ներկայացնելով՝ ասաց նա։
Այնուհետև Հ. Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել փոփոխություններ կատարել փառատոնի ղեկավար կազմում։
«Մենք 15 տարի այս հրաշալի կազմով՝ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ, ղեկավարեցինք փառատոնը՝ լինելով երեք տնօրեն, հիմնադիր տնօրենը ես էի, Միքայել Ստամբոլցյանը կինո ծրագրերի ղեկավարն ու տնօրենը, Սուսաննա Հարությունյանը՝ գեղարվետսկան ղեկավարը և տնօրենը։ 15 տարի մենք ձեզ դիմացանք, դուք մեզ։ Հիմա կարծես և աշխատելաոճը, և վերաբերմունքը, և ծրագրերը վերանայելու ժամանակն է, որովհետև աշխարհը նույնպես փոխվում է, փառատոները գնում են դեպի նոր ուղղություն, նոր մտածողություն, դեպի նոր հարաբերությունները, ֆիլմերի արտադրությունը նույնպես։
Նոր սերնդի ներմուծումը դեպի փառատոն ճիշտ, առողջ, սթափ որոշում է։ Մենք որոշեցինք, որ փառատոնում որոշակի փոփոխություններ անելու ժամանակն է, անցնել առաջ՝ փորձելով անել նորը, հետաքրքիրը, միջազգային նոր չափանիշներով, որշեցինք հրավիրել փառատոնի նոր ղեկավարներ»։
Կարեն Ավետիսյանն ասաց, որ կայացած փառատոնի գործին անցնելն ունի իր դրական և բացասական կողմեր. «Բացասական առումով՝ պատասխանատվության ծանրությունը, դրական առումով՝ փոխանցվում է մի գործ, որ ուներ որոշակի բարձր նշաձող, առնվազն մնում է այդ նշաձողը պահելը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները
- «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության կարևոր հարթակ. Ռալֆ Յիրիկյան
- «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին
- Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
- Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին
- «Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան
- «Ոսկե ծիրան»-ն ուղղակի հակադրված է մշակութային քաղաքականությանը. ռեժիսոր Էդգար Բաղդասարյան
- «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը. Հարություն Խաչատրյան
- Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
- «Ոսկե ծիրան»փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար. Ռալֆ Յիրիկյան
- Հանձնվել են «Ոսկե ծիրան»-ները
- Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- Եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրան»-ի ոսկե և արծաթե ծիրանները հայտնի են
- «Ոսկե ծիրան». Վիգեն Արմենյանը վերադարձել է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան