ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված
«Որքանով ինձ հայտնի է, իսկապես հայկական ու ռուսական կողմերի միջև երկխոսություն է տարվում՝ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ՝ այնտեղ օտարերկրյա զինծառայողների ներկայության բացառման երաշխավորման համար»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքերով, երկխոսություն է տարվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նախկին ԽՍՀԿ մյուս երկրներում կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտ։
«Չեմ թաքցնի, այս հարցը մեզ անհանգստացնում է ու հենց այդ պատճառով էլ մենք երկխոսություն ենք վարում։ Իմ տեղեկություններով, երկխոսությունը հայկական կողմի հետ տարվում է բավական կառուցողական, կա փոխըմբռնում այս հարցերում։ Չեմ բացառում, որ որևէ փուլում հանգենք ինչ-որ ընդհանուր եզրակացության, ընդհանուր պայմանավորվածության։ Թե ինչպիսի տեսքով այդ համաձայնությունը կֆիքսվի, ես պատրաստ չեմ այժմ ասել։ Ոչ մի արգելքի, թելադրանքի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նշել է, որ քննարկումները շարունակվում են այդ հարցերով, ինչպես նաև կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, օտարերկրյա զինված ուժերի ներկայության-չներկայության վերաբերյալ։
«Պետք է ասեմ, որ մենք նաև ՀԱՊԿ շրջանակներում ունենք ընդհանուր համաձայնություն, որ կազմակերպության անդամ երկրների տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումը ենթադրում է ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ ինչ-որ պայմանավորվածություն»,-ասաց դեսպան Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայարարել էր, որ Մոսկվան ու Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման
- Լավրով. Հայաստանում գործող լաբորատորիաներում օտարերկրյա ուժեր չլինելու մասին փաստաթուղթ է նախապատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան