Աշոտյան. Շատ վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տարօրինակ է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի համաձայնությունների մասին հայտարարությունը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:
Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:
Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:
Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:
Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում:
Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում են ստորև:
https://www.osce.org/mg/240316
https://www.osce.org/mg/248616
https://www.osce.org/minsk-group/361286
http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից
- Քաղաքագետ. Փաշինյանն իր «պայմանավորվածությամբ» ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- «Հայ և ռուս պատգամավորները վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հայտարարությունների կարևորությունը»
- ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել իրականացնել ԼՂ հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին