«Ժամանակ». Ինչից են օգտվել «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»:
Դա տեղի է ունեցել նախկին իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը` չստացած հարկերի տեսքով:
Ըստ մեր աղբյուրի՝ եթե օբյեկտիվ ստուգումներ իրականացվեն, ապա հնարավոր կլինի բացահայտել պետությանը պատճառված բազմամիլիարդանոց վնասներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: