Փաշինյան. Ամերիկյան զենք գնելու կոնկրետ հնարավորություն չենք տեսնում
Հայաստանն այս պահին ամերիկյան զենք գնելու հնարավորություն չունի։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ։ Դա հայտարարություն էր, կոնկրետ հնարավորություն և առաջարկություն չենք տեսնում»,-նշեց նա։
Անդրադառնալով նախարարությունների կրճատման, ինչպես նաև կադրային նշանակումներին, Փաշինյանն ասաց, նախատեսում են «տեղավորվել» 12 նախարարության մեջ, քննարկում են առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատելու առաջարկը, հնարավոր է՝ Սփյուռքի նախարարություն էլ չլինի, նախարարների նշանակման առումով մեծ անակնկալներ չեն լինի։
«Քննարկումներ կան, երբ դրանք լինեն վերջնական, կհայտարարենք։ Էն ինչ-որ կա, նախագիծ է։ Կքննարկվի նաև խմբակցության ղեկավարի հարցը»,-ասաց պաշտոնակատարը՝ հավելելով, որ պաշտոնների բաշխման հարցը վեճերի հիմք չի հանդիսանա։
Փաշինյանն ասաց՝ կառավարության կազմի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, խորհուրդ տվեց սպասել նշանակումներին։
Հարակից հրապարակումներ`
- Կարասին. Հույս ունենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իր մեջ տղամարդկություն կգտնի
- Զատուլին. Հայաստանի իշխանությունների խոսքի և գործի միջև լուրջ անդունդ կա
- Բոլթոնյան ուրվագծեր