Իրավախախտ զբոսաշրջիկներին արգելվում է այցելել Հռոմի պատմական կենտրոն
Հռոմի իշխանությունները լրացում են կատարել քաղաք այցելելու որոշման մեջ, որի համաձայն՝ այսուհետ հասարակական կարգը խախտող զբոսաշրջիկները չեն կարողանա այցելել Հռոմի պատմամշակութային վայրեր: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Bulletin-ին:
«Հռոմի քաղաքապետը ստորագրել է օրենք, ըստ որի, Իտալիայի մայրաքաղաքում հասարակական կարգի խախտողներ ոչ միայն տուգանվելու են, այլև նրանց արգելվելու է 60 օր այցելել պատմական վայրեր: Կրկնվող խախտումների դեպքում այդ արգելքի ժամկետը ավելի երկար կլինի», - գրում է կայքը:
Ինչպես նշում է պարբերականը, բացի քաղաքի որոշակի տարածքներ այցելելու արգելքից, օրենքով նախատեսվում է օրինազանցներին տուգանել 150–500 եվրոյով, իսկ ճարտարապետական հուշարձանները վնասողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:
Հասարակական կարգի խախտումներից է շատրվաններում լողալը, կեսգիշերից հետո ալկոհոլ օգտագործելը, ճարտարապետական հուշարձանների և շատրվաններների մոտ աղբ թափելը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում