Հայաստանը Գենդերային հավասարության զեկույցում 149 երկրներից 98-րդ տեղում է
Գենդերային հավասարությունը հիմնարար է, թե ինչպես են տնտեսությունն ու հասարակությունները զարգանում։ Դեկտեմբերի 17-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված Գլոբալ գենդերային անջրպետ 2018 զեկույցն անդրադարձ է կատարել 149 երկրների՝ ուսումնասիրելով կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունը 4 հարթություններով՝ տնտեսական մասնակցություն, կրթություն, առողջություն և քաղաքականություն։
Այս տարվա արդյունքներով նշվում է, որ տղամարդկանց ու կանանց հնարավորությունների հավասարությունը կազմում է 68.0 տոկոս։ Այսինքն կանանց ու տղամարդկանց միջև դեռևս առկա է 32.0 տոկոս անջրպետ։ Գենդերային հավասարության առումով ամենալավ վիճակում է Իսլանդիան, որտեղ այն կազմում է 85 տոկոս։ Իսլանդիային հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան ու Ֆինլանդիան։
Գենդերային հավասարության առումով Հայաստանը 149 երկրների շարքում 98-րդ տեղում է։
Զեկույցում ասվում է, որ ծնունդների առումով գենդերային հավասարությունը բավական առաջընթաց է գրանցել. 113 երկրներում աղջիկների ծնունդը կազմում է բնական 94.4 տոկոս ու մնացած մյուս երկրներում այն բարձր է 92 տոկոսից։
Միայն 4 երկրներում, որոնց մեջ են Հայաստանը, Ադրբեջանը, Հնդկաստանն ու Չինաստանը, աղջիկների ծնունդների տղաների համեմատ ցածր է 91 տոկոսից, ինչը «կանանց պակասի» իրական խնդիր է։ Այս պատճառով էլ Հայաստանը առողջական ու գոյատևման չափորոշիչով 149 երկրների շարքում 148-րդ տեղում։ Ցուցանիշը, ինչպես մշտապես բարձրաձայնում է Եվրոպայի խորհուրդն ու այլ մարմիններ, պայմանավորված է Հայաստանում սելեկտիվ աբորտների հետ։
Հայաստանը տնտեսական գենդերային հավասարության առումով 72-րդ տեղում է։ Լավագույն ցուցանիշը կրթական ոլորտում է, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը, իսկ քաղաքականության մեջ գենդերային հավասարությամբ 115-րդ տեղում ենք։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքն ակնառու կլինի 1-2 տարի անց. Գ.Ավագյան