Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմը ներկայացնում է ընկերության նոր առաջարկները
Beeline-ում հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ գրեթե 70 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Ընդհանուր առմամբ ընկերության մենեջերները կայցելեն 46 գրասենյակ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացնում է «COMBO» առաջարկը և սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան։
«Beeline-ում «Հաճախորդի օրը» շատ օգտակար և արդյունավետ գործիք է, որի միջոցով մենք ներկայացնում ենք հաճախորդներին մեր գործող ծառայությունները և ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Հենց նման միջոցառումներն են օգնում կատարելագործել մեր առաջարկները, բարձրացնել սպասարկման որակը, առավել մոտ լինել բաժանորդներին և դարձնել մեր ծառայություններն առավել պարզ և հարմար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 դիմում։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
- Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
- Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն է եղել Մանուկ Հերգնյանը
- Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացել են 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
- Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով
- Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան