The Economist-ը հայերեն շնորհավորել է Հայաստանին՝ «Տարվա երկիր» ճանաչվելու կապակցությամբ
Բրիտանական The Economist հայտնի պարբերականը 2018-ի «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը։
Նշվում է, որ «Տարվա երկիր» ամենամյա մրցանակին արժանանում են ոչ թե ամենաազդեցիկ, ամենահարուստ, ամենահամեղ սննունդ ունեցող երկրները, այլ այն տրվում է առաջընթացի համար, որ երկիրը գրանցել է վերջին 12 ամսում։ Եվ այդ երկիրը 2018թ.-ին աշխարհում դարձել է Հայաստանը։
Ինչպես գրում է պարբերականը, ընտրությունը բավական բարդ է եղել ու նշվում է, որ այս մրցանակը կամ լավ առաջընթացը մեկ տարում չի երաշխավորում ապագայում հաջողությունները։ Նախորդ տարվա մրցանակակիր Ֆրանսիան այժմ բողոքի ակցիաների մեջ է, 2015թ.-ի տարվա երկիր Մյանմայում արյունալի հետընթաց է տեղի ունեցել։ Այս տարվա երկիր ճանաչվելու հավակնորդներից են եղել Մեծ Բրիտանիան, Ւռլանդիան, Բրազիլիան, Մեքսիկան, Քկվադորը, Պերուն, Մալազիան։
«Ավտոկրատիան, ցավոք, հազվադեպ է հանգիստ մահանում։ Սակայն Հայաստանում հենց սա տեղի ունեցավ»,-գրում է The Economist-ը։
Նշվում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց ժամկետային սահմանափակումը խախտել ու դառնալ վարչապետ, որից հետո փողոցները պայթեցին բողոքի ակցիաներով։ Նիկոլ Փաշինյանը, խարիզմատիկ ու մորուքավոր նախկին լրագրողը եկավ իշխանության։ Նոր իշխանության դաշինքն ընտրություններում ստացավ 70 տոկոս ձայն։
Հնագույն ու հաճախ վատ կառավարված ազգը տուրբուլենտ տարածաշրջանում ունի ժողովրդավարության ու նորացման հնարավորություն։ Այդ պատճառով, Հայաստանը տարվա մեր երկիրն է»,-գրում է պարբերականն ու հոդվածն ավարտում «Shnorhavorum yem»՝ շնորհավորում եմ գրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին