Քաղաքական 10:41 19/12/2018 Հայաստան

Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով

Անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների:

Այս հայտարարությունն անակնկալի բերեց հայերի մեծամասնությանը, որոնք հույս ունեին, որ Փաշինյանը չի կրկնի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սխալը, որը տասը տարի շարունակ հանդես էր գալիս ի պաշտպանություն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև և բացել նրանց ընդհանուր սահմանը։ Սակայն, արձանագրությունները ներառում էին նաև թեմային չառնչվող մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պատմական հանձնաժողովի ստեղծումը: Թուրքիայի կառավարությունը, Ադրբեջանի ճնշման ներքո, պահանջեց, որ Հայաստանը տարածքային զիջումների գնա Արցախյան հակամարտության հարցում՝ նախքան արձանագրությունների վավերացումը։ Նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված էր մերժել այս նախապայմանը և չեղյալ հայտարարել արձանագրությունները այս տարվա սկզբին:

Առաջարկվող արձանագրությունները լուրջ վիճաբանություն առաջացրեցին Հայաստանի նախկին իշխանությունների և համայն հայության մեծամասնության միջև։ Այս տարվա մայիսին իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը կկենտրոնանա Հայաստանի ներքին խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան, և չի փոխի երկրի արտաքին քաղաքականությունը: Հետևաբար, Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, պարզապես նախկին կառավարության դիրքորոշման շարունակությունն է:

Դեռևս 2018 թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելեց Բաքու, նա մեկ անգամ ևս կրկնեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման իր նախապայմանները. «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, բայց Թուրքիայի համար ղարաբաղյան խնդրի լուծումը բացարձակ նախապայման է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար»: Էրդողանը նաև նշեց իր անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի հետամուտ լինելուն։ 2018 թ. դեկտեմբերի 11-ին Էրդողանի մի ներկայացուցիչ մեկ անգամ ևս կրկնեց թուրքական նախապայմանները՝ ի պատասխան Փաշինյանի առաջարկի:
Զավեշտալի է, որ փոխանակ Հայաստանը նախապայմաններ դնի Թուրքիայի առջև՝ նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն համաձայնելը, Թուրքիան է պահանջում, որ Հայաստանը ենթարկվի իր նախապայմաններին։ Կարելի էր պատկերացնել, որ հայերը որպես թուրքական բարաբարոսական զանգվածային սպանդի զոհեր, պետք է պահանջեին, որ մինչ հարաբերությունների հաստատումը, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում վճարի մարդկային և նյութական վիթխարի կորուստների համար… Թուրքիային ներկայացվող նման նախապայմանները խաղաթուղթ են հայ ժողովրդի ձեռքում, որը նա պետք է օգտագործի որպես սակարկության միջոց։

Իմ կարծիքով, Հայաստանի բազմիցս աղերսանքներն ուղղված Թուրքիային՝  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և իր սահմանը բացելու համար, ամոթալի են և բացահայտում են հայկական կողմի թուլությունը: Բացի այդ, հենց Թուրքիայի համար կարող է շահավետ լինել Հայաստանի հետ իր սահմանի բացումը՝ երկիրը ողողելով էժանագին թուրքական ապրանքներով։ Արդեն իսկ հայկական շուկաները լի են Վրաստանի տարածքով ներկրվող թուրքական արտադրանքներով՝ վնաս հասցնելով հայաստանյան փոքրածավալ արտադրողներին։ Թուրքիայի հետ սահմանի բացումը կործանման նախանշան կլինի հայկական ձեռնարկություններից շատերի համար։

Հայաստանի պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու և ընդհանուր սահմանը բացելու հաճախակի նշվող պատճառներից մեկն այն հույսն է, որ նման ժեստով Հայաստանն աշխարհի աչքին կերևա դրական լույսի ներքո, իսկ Թուրքիան՝ անբարյացակամ և թշնամական՝ մերժելով Հայաստանի առաջարկը։ 
Սակայն, թուրք ղեկավարները երբեք չեն մտահոգվում, թե աշխարհն ինչ է մտածում իրենց մասին։ Նրանք գործում են իրենց երկրի լավագույն շահերից ելնելով՝ անկախ այլոց կարծիքներից և քննադատություններից։ Նմանապես, Հայաստանի ղեկավարները պետք է պաշտպանեն իրենց երկրի շահերը, առանց փորձելու գոհացնել Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին…

Ավելին, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է առանձին որոշում կայացնի աշխարհի բոլոր հայերի համար այդքան կենսական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ, որն առնչվում է Թուրքիային։ Սա լուրջ սխալ է, որը գործել է նախագահ Սերժ Սարգսյանը, և հուսով ենք, որ Փաշինյանի կառավարությունը չի կրկնի նույն սխալը, այն ժամանակ, երբ Հայաստանի նոր ղեկավարները խրախուսում են սփյուռքահայերի միաձուլումը հայրենիքի հետ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չբացի Հայաստանի հետ սահմանը մինչև Բաքվի օգտին Արցախյան հակամարտության կարգավորումը։ Հետևաբար, ճակատագրի հեգնանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց անհամաձայնությամբ նրանք են, ովքեր խանգարում են Հայաստանին հասնելու իր սեփական շահերին վնասող համաձայնության։
Թեմայի առնչությամբ, Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալությունը կեղծ տեղեկություն էր տարածել, որ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը որպես «տհաճ դեպքերի»:

Ցավոք, որոշ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ վերարտադրել էին արտգործնախարարի պաշտոնակատարի խոսքերի թուրքական աղավաղումը: Ոմանք նույնիսկ քննադատել էին նրան, կարծելով, որ նա իրականում Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «տհաճ դեպքեր»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ճշտում է կատարել`նշելով, որ արտգործնախարարի պաշտոնակատարը նման բան չի ասել և, որ «Անատոլու» լրատվական գործակալությունը խեղաթյուրել է Մնացականյանի խոսքերը: Մամուլի քարտուղարը «Հայ Ձայն»-ին հայտնել է, որ «Անատոլու»-ն արդեն ներողություն է խնդրել և ուղղել իր սխալը:
Սա կարող է ևս մեկ դաս լինել հայերի համար, որոնք հարցազրույցներ են տալիս թուրքական լրատվամիջոցներին, հուսալով, որ իրենց հայտարարությունները ճշգրիտ կերպով կհաղորդվեն։

Տասնամյակներ շարունակ հետևելով թուրքական լրատվամիջոցներին, կարող եմ ասել, որ նրանք, ովքեր համաձայնում են հարցազրույց տալ թուրք լրագրողին, պետք է նախազգուշանան, որ իրենց խոսքերն աղավաղելու են։ Երբ փոփոխված հարցազրույցն արդեն հրապարակված է, շատ ուշ է բողոքել, պնդելով, թե իրենք նման բան չեն ասել։ Լավագույն տարբերակը երաշխավորելու, որ հայերի ասածները չեն աղավաղվի, այն է՝ հարցազրույց չտալ թուրքական լրատվամիջոցներին…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}