Հայկ Բալանյան. Ադրբեջանական հարձակումը բաց թողած մարդուն խորհրդական նշանակելը երևի թե ինչ որ իմաստ ունի
«Ադրբեջանական հարձակումը բաց թողած մարդուն խորհրդական նշանակելը երևի թե ինչ որ իմաստ ունի: Իմ համար անհայտ»,-նշել է քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուն։
Բալանյանը նաև նկատում է. «Բայց մեկը չեղավ ասի, որ պիտի սկզբից այդ մարդու վրից բծերը հանես ու չկայացած, բայց սպառնացող քրեական գործից մաքրես:
Ինքը, նորաթուխ խորհրդականը իր մասով առաջին խորհուրդը չկարողացավ տալ, որ բացասական դրվագ կա, ու նշանակումը վատ է ընկալվելու, մարդիկ հիշում են, ՊՆ համակարգից հետախուզության տապալման համար հեռացված մարդ եմ, պիտի քայլեր արվեն, ռեաբիլիտացվեմ, մաքրվեմ, մեղավորները ասվեն ու հասարակությանը բացատրություն տրվի՝ այդ ինչպես եղավ, որ քնած մնացինք:
Խորհրդականի առաջին իսկ քայլը սխալ դուրս եկավ, չգիտի սեփական հասարակությունը ու սեփական անձի իմիջը: Բայց վարչապետին խորհուրդներ տալու է»։
Հարակից հրապարակումներ`
- «Խելագարվելիք է». Էդիկ Բաղդասարյանը Փաշինյանի նորանշանակ խորհրդականի մասին
- Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին