Կարասին. Հույս ունենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իր մեջ տղամարդկություն կգտնի
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն իր մեջ տղամարդկություն կգտնի՝ ընդդիմանալու ԱՄՆ կողմից շանտաժին ու ճնշումներին ու կընդունի ինքնուրույն որոշում՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։
«Ռիա Նովոստի»-ն հիշացնում է, որ Երևան հոկտեմբերին այցելել էր ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերոց խորհրդական Ջոն Բոլթոնը։ Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ ամերիկյան զենքը ռուսականից լավն է։ Նա Երևանին նաև խորհուրդ էր տվել ազատվել միջազգային հարաբերություններում չկաշկանդվել պատմական կաղապարներով։
«Երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների համատեքստում Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին ավելի անշնորհք է դառնում»,-ասել է Կարասինը։
Դիվանագետն ընդգծել է՝ Բոլտոնը վիրավորական է համարել հայ ժողովրդի պատմական փորձը «պատմական կաղապար» որակելը, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցներին հնարավորինս շուտ միանալու կոչը։
«Եթե սա ամերիկա-հայկական հարաբերությունների հրապարակային կողմն է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր են պարտադրվում կուլիսների հետևում»,-նշել է Կարասինը։