Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվել է Արգենտինական կենտրոնը
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը:
Բանկից հայտնում են, որ Արգենտինական կենտրոնի բացումը նախաձեռնել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Որպես նախագծի աջակից հանդես է եկել Կոնվերս Բանկը, որը ֆինանսավորել է Կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգումը, տեխնիկական համալրումը և կահավորումը:
«Կոնվերս Բանկը կարևորում է կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման ծրագրերին մասնակցությունը և երկարամյա հաջողված համագործակցության փորձ ունի մի շարք կրթօջախների հետ: Սա կրթության խրախուսման ոլորտում մեր հերթական հաջողված նախագիծն է, որն ուշագրավ է հատկապես հայ-արգենտինական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Վերջին շրջանում մենք ամենօրյա շփման մեջ էինք Կոնվերս Բանկի հետ: Շնորհակալություն եմ հայտնում Բանկին՝ մեր բոլոր առաջարկներին արագ արձագանքելու, պատրաստակամ և հոգատար վերաբերմունքի համար: Կրթական պայմանների բարելավումը ուսանողներին մոտիվացնելու հիանալի եղանակ է. վստահ եմ, որ այս դասասենյակում ուսանողների պակաս չի զգացվի»,- ասել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
2018թ Կոնվերս Բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, «Սևան ստարտ ափ 2018»-ը, Գյումրիում բարելավվել են երկու դպրոցների կրթական պայմանները: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը երկարաժամկետ համագործակցության փորձ ունի Էջմիածնում գործող Էօրնեկեան դպրոցի հետ, որի հիմնադիրը Բանկի հիմնական բաժնետեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա
- Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար
- Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ
- Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը