Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
Ղրղզստանը սատարում է ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակմանը։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։
«Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահությունն անցել է Ղրղզստանին, ես արդեն իսկ ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։ Մենք խոսել ենք, և ես ստորագրել եմ որոշումը։ Կարծում եմ՝ մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք ՀԱՊԿ-ի նման կարևոր և պիտանի կազմակերպությունը»,- «Ինտերֆաքսի» հարցին ի պատասխան՝ ասել է Ժեենբեկովը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Հայաստանը հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։
Հարակից հրապարակումներ`
- Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին