Մալաթիա-Սեբաստիայի շուկաներում 252 հատ «սիգ» տեսակի ձուկ է առգրավվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցները նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկաներում, մարդաշատ վայրերում համատեղ շրջայց են իրականացրել «սիգ» տեսակի ձկան վաճառքի հայտնաբերման նպատակով։
Տեսչական մարմնից հայտնում են, որ շրջայցի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր թվով 252 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը սահմանված կարգով առգրավվել և համապատասխան բժշկական զննության ենթարկելուց հետո հանձնվել է «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված ռեժիմով շրջայցեր է իրականացնում նաև Երևանի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում, սակայն հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձկան վաճառքը հետևանք է իրականացված որսի, ուստի որքան էլ Տեսչական մարմինը պայքարի հետևանքի դեմ, դա խնդրի բավարար լուծում չի կարող հանդիսանալ, հատկապես, որ այս դեպքում Տեսչական մարմինն առնչվում է սոցիալական մինիմալ խնդիրներ լուծող վերավաճառողների հետ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստակամ է աջակցել հսկողություն իրականացնող պատասխանատու մարմիններին Սևանա լճում որսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու գործում։ Ինչի առթիվ Տեսչական մարմինը, Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը համաձայն համատեղ գործողությունների ծրագրի դեկտեմբերի 20-ից մինչը հունվարի 20-ն ընկած ժամանականհատվածում կիրականացնեն ուժեղացված ռեժիմով հսկողություն Սևանա լճում ապօրինի որսը կանխարգելելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին