Մարկ Գրիգորյանը հեռացել է տնօրենի պաշտոնից
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրել է խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու մասին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից հայտնում են, որ մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվել են գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
Հիշեցնենք, որ Գրիգորյանն այս պաշոտնաւոմ նշանակվել էր 2017 թվականի հունիսի 12-ին։