Սիրիայում ԻՊ գրոհայինները երկու ամսում շուրջ 700 մարդու են մահապատժի ենթարկել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երկու ամսում Սիրիայի արևելյան շրջաններում մահապատժի են ենթարկել շուրջ 700 գերիների։ Ինտերֆաքսը գրում է, որ սիրիական ընդդիմությանը մոտ դիտորդների տվյալներով, ընդհանուր առմամբ ահաբեկիչների մոտ շուջ 1300 մարդ կա, նրանցից գրեթե 700-ը սպանվել են։ Այժմ գրոհայինները վերահսկում են Եփրատից դեպի արևելք գտնվող տարածքում՝ Հաջին քաղաքի մոտ։
Անցած շաբաթ հաղորդվել էր, որ «Սիրիական դեմոկրատական ուժերը» ԻՊ ահաբեկիչներին դուրս են քշել Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքից։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում զինվորականները գտել են գրոհայինների թաքցրած զինամթերքը
- Սիրիայում հայտնաբերվել է զանգվածային թաղման վայր
- ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա
- ԱՄՆ-ի կոալիցիան հարված է հասցրել սիրիական Հաջինին
- Սիրիայում մեկ տարում ոչնչացվել է 23 հազար գրոհային
- Սիրիայի հարցով հանդիպումը կկայանա Աստանայում նոյեմբերին
- Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան