ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ շարունակելով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը` մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա իջեցված էֆեկտիվ տոկոսադրույքներով:
Բանկը հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ շահավետ պայմաններով.
• վարկի տարեկան անվանական տոկոսադրույք - սկսած 0% -ից *
• վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150% -ի չափով
• վարկի մարման ժամկետը մինչև 2 տարի է, ընդ որում` վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:
Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերիհամար: Տեղափոխելով ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կստանան գրավի գնահատված արժեքից 40%-ով ավել գումար:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից.
- անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի գործող վարկը այլ բանկում մարելու և ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի հարմարավետ պայմաններով նոր վարկ ձևակերպելու նպատակով,
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
- վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում հաշված րոպեների ընթացքում,
- վարկը ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ. Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Ավելի մանրամասն տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է իր ավանդական «Ամանորյա վարկ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը երկաթգծի կայարանի շենքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը մասնակցել է բանկերի ղեկավարների հետ ընթրիքի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ»-ն առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ գործարկում է հիփոթեքային արկավորման կանխավճարի ապահովագրություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր
- Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես մարքեթինգային արշավի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին