Ինչո՞ւ են Երևանում թռչուններն անկում
Քաղաքացիներն ահազանգում են՝ վերջին օրերին Երևանի տարբեր հատվածներում հաճախ են անկած թռչուններ տեսնում։ Նրանցից մի քանիսը անկած թռչուններին լուսանկարել ու սոցցանցում էր հրապարակել։
Անկման պատճառները պարզելու համար քաղաքացիներն ու թռչնաբան Սիլվա Ադամյանը դիմել են պետական մարմիններին՝ առողջապահության նախարարություն, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմնին։
Տեսչական մարմնից խորհուրդ էին տվել, անկած թռչուն տեսնելուն պես ահազանգել մարմին, մանրամասնել թռչունի գտնվելու տեղի մասին, ձեռք չտալ։
ՍԱՊԾ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը քիչ առաջ հայտնեց, որ քաղաքացիների շնորհիվ կարողացել են անկած թռչուն հայտնաբերել։
«Ձեր ակտիվ ջանքերի և տեղեկատվության օպերատիվ փոխանցման արդյունքում այսօր հայտնաբերվել և լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Փորձաքննության արդյունքներն անպայման կհրապարակենք»,-նշել է նա։
Լուսանկարները՝ ֆեյսբուքից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին