Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունը
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը դեկտեմբերի 18-ին ազատվել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, դիմել է լրագրողներին՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքը մինչև հաջորդ նշանակում։
«Ես հենց առաջին օրվանից շատ հպարտ էի, որ կրում էի «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշանը և հավատում էի, որ ակումբի բոլոր երկրպագուները հասկանում էին դա։
Ինչպես նախորդ ակումբներում, ես աշխատում էի հիանալի մարդկանց հետ և հավատում եմ, որ նրանցից մի քանիսն ամբողջ կյանքի ընթացքում կլինեն իմ ընկերները։
Գիտեմ, որ ձեզ հայտնի են իմ մասնագիտական սկզբունքները։ Ամեն անգամ, երբ ավարտվում է կարիերայիս հերթական գլուխը, ես մեծ հարգանք եմ ցուցաբերում ու ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս նախկին գործընկերներիս մասին: Հույս ունեմ, որ ԶԼՄ-ները կհարգեն իմ դիրքորոշումը և թույլ կտան ապրել նորմալ կյանքով մինչև այն պահը, երբ կորոշեմ վերադառնալ ֆուտբոլ։ Երջանիկ Սուրբ ծնունդ»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերել է The Independent-ը
Գազետա.ռու-ն գրում է, որ անգլիական ԶԼՄ-ների տվյալներով, Ժոզե Մոուրինյոն հնարավոր է վաղաժամ ազատման համար 15-22,5 միլիոն ֆունտ սթերլինգ փոխհատուցում ստանալ։
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գլխավորել է 2016 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Մոուրինյոն հնարավոր է դառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը
- Մոուրինյոն հեռացել է «Մանչեստեր Յունայթեդի» բազայից
- «Մանչեստեր Յունայթեդը» հեռացրել է Մոուրինյոյին
- Մոուրինյոյի հրաժարականը ՄՅՈւ-ի վրա բավականին թանկ կնստի
- «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպանը պատրաստ է լքել ակումբը Մոուրինյոյի պատճառով
- Մոուրինյոյի գործակալը վերջ է դրել բոլոր խոսակցություններին
- «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին փոխարինող է գտել
- Մոուրինյոյին մեղադրել են ֆուտբոլիստների անձնական կյանքին խառնվելու մեջ
- Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
- Զիդանը ցանկանում է զբաղեցնել Մոուրինյոյի տեղը