ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար և կտևի 3 ամիս՝ մինչև 2019թ-ի մարտի 10-ը: Այն թույլ կտա իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ Բանկի հաճախորդներին, ձևակերպել վարկեր` իջեցված տոկոսադրույքով:
Բանկի հանրային կապերից տեղեկացնում են, որ «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան տալիս է հնարավորություն ձևակերպել վարկ սուպերցածր 10% տարեկան տոկոսադրույքով՝ Բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ կարելի է տնտեսել 7% վեց ամսվա ընթացքում:
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթևացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
7-րդ ամսվանից սկսած տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի ըստ Բանկում գործող տոկոսադրույքի: Առավելագույն գումարը, որ կարող է Բանկը տրամադրել նույնպես աճել է՝ 2 մլն ՀՀ դրամով և կազմում է 7 մլն. ՀՀ դրամ:
Այս ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդներ, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող, հաճախորդներ:
Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է իր ավանդական «Ամանորյա վարկ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը երկաթգծի կայարանի շենքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ»-ն առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ գործարկում է հիփոթեքային արկավորման կանխավճարի ապահովագրություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին