Ամենահարուստ ամերիկացի հայտնիները
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ջորջ Լուկասը գլխավորում է Forbes ամսագրի կողմից կազմված 2018 թվականին ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային ցուցակը։ Լուկասի կարողությունը կազմում է 5,4 միլիարդ դոլար։
Ցուցակում ընդգրկված է 10 ամենահարուստ հայտնիները, նրանց ընդհանուր կարողությունը, Ռիա նովոստիի հաղորդմամբ, կազմում է 18,7 միլիարդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Երկրորդ տեղում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որի կարողությունը գնահատվում է 3,7 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավար Օփրի Ունֆրին 2,8 միլիարդ դոլար կարողությամբ։
Ցուցակի չորրորդ տեղում է հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, ում կարողությունը կազմում է 1,7 միլիարդ դոլար։
Ցուցակում է նաև մոդել Քայլի Ջենները (900 միլիոն դոլար), ռեփեր Jay-Z (900 միլիոն դոլար), իլյուզիոնիստ և շոումեն Դեյվիդը Կոպերֆիլդը (875 միլիոն դոլար), ռեփեր Diddy (825 միլիոն դոլար), գոլֆիստ Թայգեր Վուդսը (800 միլիոն դոլար)։ Տասնյակը եզրափակում է դետեկտիվ ժանրի վեպերի հեղինակ Ջեյմս Պատերսոնը 800 միլիոն դոլար կարողությամբ։
Ամենահարուստ ամերիկացիների ամենամյա վարկանշային ցուցակը կազմվում է՝ հաշվի առնելով ինչպես նրանց ընկերությունների եկամուտները, այնպես էլ նրանց պատկանող անշարժ գույքը, արվեստի գործերը։ Պարտադիր չափանիշ է, որ թեկնածուն լինի «ԱՄՆ քաղաքացի և վաստակում է իր համբավի շնորհիվ»։