Թատրոնը պետք է ժամանակակից մարդուն շատ հետաքրքիր դառնա. Նարինե Գրիգորյան
«Թատրոնի տնօրենի լիազորությունները ստանձնելուց հետո առաջին քայլը աշխատանքի գնալն էր և նոր գեղարվեստական ղեկավար նշանակելը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը։
Ինչպես ասվել էր, թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվելու թատրոնի դերասանուհի ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը։
Ասուլիսին ներկա Նարինե Գրիգորյանն ասաց, իրենք իրենց ուժերը կենտրոնացնելու են Համազգային թատրոնում և բոլոր ծրագրերը այս շրջանում լինելու են այս թատրոնում։
«Պահելով Համազգային թատրոնի դիմագիծը, որը միշտ դերասանակենտրոն է եղել, լինելու են ժամանակակից պիեսներ, ժամանակակից դրամատուրգների աշխատանքներ»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
Նա նշեց, որ թատրոնի հետ կապված շատ ծրագրեր ունի, զբաղվելու են նոր մոտեցման թատրոն ստեղծելու գործով։
«Ծրագրերը շատ-շատ են, տարիների ընթացքում ամեն ինչ կուտակվել է մեջս։ Շատ բաներ չեմ կարողացել իրականացել, որովհետև հնարավորություններ չեն եղել, նաև տարածք։ Շնորհակալ եմ ավագ սերնդին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին, այլ թատրոնների, որ ինձ միշտ ինքնաարտահայտվելու հնարավարություն են տվել։ Հիմա ավելի լայն, մեծ հնարավորություններ կան։ Կյանքը փոխվում է, թատրոնը էլ պետք է փոխվի, դառնա շատ հետաքրքիր ժամանակակից մարդուն։
Միշտ խոսել եմ այդ մասին, պայքար եմ մղել, հույս ունեմ, որ կկարողանամ արդարացնել մեր դերասանների ցանկությունը, պահանջ»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ թատրոնի դերասանները դեկտեմբերի 1-ից սկսած գործադուլ էին անում՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նրա կողմից նշանակված գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հրաժարականները։ Նախ հրաժարական տվեց Ս. Շահվերդյանը, ապա նաև Վիգեն Չալդրանյանը՝ դեկտեմբերի 12-ին։ Նախօրեին մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով վեց ամիս ժամանակով թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Նավասարդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնն առաջիկա օրերին կունենա գեղարվեստական ղեկավար
- Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը
- Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան
- Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից
- Այնինչ Սուրեն Շահվերդյանին Համազգայինում չեն սպասում
- Համազգային թատրոնը կաթվածահար է. Լիլիթ Գալստյան
- Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան