Արտոնություն՝ հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տրամադրեց «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 28 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսային արտոնություն տրամադրվեց «Նանման» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 մլն 100 հազար դրամի ներդրում, ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 150 մլն 470 հազար դրամ, որից 77 մլն 160 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 65 մլն 800 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 մլն 510 հազար դրամի արտադրանքը՝ ԵՄ երկրներ։
Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Պրոֆ ԱԼ» ՍՊ ընկերությանը ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: Այս ծրագրով էլ նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 մլրդ դրամ, որից 12 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 մլրդ 500 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։