Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետներն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու նրա մակեդոնացի գործընկեր Զորան Զաևն առաջադրվել են 2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է 2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ուիդեդ Բուշամաուին։
Նա օգտվել է դափնեկրի իր իրավունքից և մի խումբ նախաձեռնողների անունից Ցիպրասի և Զաևի թեկնածության հայտ է ներկայացրել Օսլոյում Նոբելյան կոմիտեին:
Ցիպրասի և Զաևի թեկնածության առաջադրումը կապված է Աթենքի և Սկոպիեի միջև համաձայնության հետ՝ ավելի քան 20 տարվա բանակցություններից հետո նախկին հարավսլավական հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։
«Առաջին՝ սա կլինի տվյալ հակամարտության համար լուծում։ Երկրորդ՝ հիմա մեզ անհրաժեշտ են լավ նորություններ, հատկապես Եվրոպայում։ Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում ամեն օր, այդ պատճառով կարևոր է օրինակ ծառայել Բալկանյան տարածաշրջանում և ցույց տալ, որ երկխոսությունը հնարավոր է, որ մենք կարող ենք հակամարտությունների համար գտնել լուծումներ»,- հայտարարել է Բուշամաուին։
Նշենք, որ Մակեդոնիայի և Հունաստանի միջև Մակեդոնիայի անվան շուրջ վեճը շարունակվում է 25 տարի, ինչը խանգարել է այդ երկրին մուտք գործել ԵՄ կամ ՆԱՏՕ: Հունաստանը պահանջում էր հարևան երկրից փոխել անունը, որպեսզի այն չխառնեն հունական Մակեդոնիա շրջանի հետ: Հունիսին երկիր անվանափոխության վերաբերյալ Աթենքի և Սկոպիեի միջև ձեռք է բերվել պայմանավորվածությունը: Մակեդոնիայի խորհրդարանն այժմ քննարկում է երկրի անվանափոխության հետ կապված սահմանադրությունում փոփոխություններ, որի քվեարկությունը սպասվում է 2019-ի սկզբին։
Հարակից հրապարակումներ`
- Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանումը փոխելու համաձայնագիրը
- Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության վերաբերյալ պայմանագիրը
- Մակեդոնիան կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
- Աթենքում ցուցարարները պահանջում են անվանափոխել Մակեդոնիայի Հանրապետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան