Վալերի Օսիպյանը հերքում է Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերքում է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հայտարարությունը, թե որդուն սպանել են ոստիկանները։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, ոստիկանապետը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երևակայությունն է, ընդհանրապես դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, մեր զոհված գործընկերոջ հայրը, կարծում եմ՝ կհրապարակեր»:
Դիտարկմանը՝ թե, ըստ նրա, 30-ից ավելի փաստեր ունի, Վալերի Օսիպյանն ասաց, որ եթե ունի, ապա թող դրանցից մեկը հրապարակի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան