«Ժամանակ». Վահրամ Բաղդասարյանը մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապես՝ դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր: Այս տարբերակը կարող է ողջունվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Նկատենք, որ Փաշինյանի կառավարությունը հարկային արտոնություններ տվեց Բաղդասարյանի հակակարկտային ցանցերի արտադրամասին՝ դրանով նպաստելով նրա բիզնես-իմպերիայի ընդլայնմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում